Նույնասեռական մարդիկ հաճախ մեղադրվում են վատ ծնողներ, պեդոֆիլներ, սեքսուալ առումով գերակտիվ, “այլասերված” և այլն լինելու մեջ։ Նույնասեռականության իսկությունը և դրսևորումները պարզելու վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են արվել, սակայն ոչ մի հետազոտություն չի հարողացել հաստատել վերոնշյան և մի շարք այլ մեղադրանքների առկայությունը։ Ձեզ եմ ներկայացնում նույնասեռականության մասին հինգ անհիմն կարծիքներ, որոնք առկա են հասարակության կոլեկտիվ գիտակցությունում և անհիմն խոցում են ԼԳԲՏ+ անձանց համբավն ու արժանապատվությունը։

1.Նույնասեռական հարաբերությունները երկար չեն տևում, քանի որ հոմոսեքսուալները հավատարիմ չեն միմյանց։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հոմոսեքսուալ հարաբերություններն ունեն նույն կայունությունն ինչ հետերոսեքսուալ հարաբերություննեը։ Թե՛ հոմոսեքսուալ, թե՛ հետերոսեքսուալ անհատները ունեն նույն ցանկությունները հարաբերությունների առումով և ամուսնալուծության նույն ցուցանիշները։ Անհավատարմության վերաբերյալ նույնպես կան մի շարք հարցումներ, որոնք ցույց են տալիս նույն արդյունքը։

2.Նույնասեռականությունը ոչ բնական երևույթ է և գոյություն չունի բնության մեջ։

Կա շատ տարածված կարծիք առ այն, որ հոմոսեքսուալությունը առկա է միայն մարդկանց մեջ, սակայն իրականում բնության մեջ կան հարյուրավոր կաթնասուններ և թռչուններ, որոնք նույնպես ունեն հոմոսեքսուալ վարքագիծ։ Ի տարբերություն մարդկանց, կենդանիներ հոմոֆոբներ չեն լինում։ Ավելին, հոմոսեքսուալ կենդանիները ունեն վայրի բնության մեջ գոյատևելու նույն ուժն, ինչ իրենց հետերոսեքսուալ ցեղակիցները։ Լավ փաստ հոմոֆոբիան դադարեցնելու և ավելի հանդուրժող դառնալու համար։

3.Գեյ լինելը ընտրություն է։

Չկա ոչ մի առիթ նման միֆին հավատալու համար։ Սեքսուալ կողմնորոշումն ընրություն չէ և անհնար է փոխելը։ Ոչ ոք չի ընտրում իր կողմնորոշումը, իսկ նրանք ովքեր փորձում են այն փոխել “թերապիաների” միջոցով, ձախողվում են և երբեմն ձեռք են բերում հոգեբանական մի շարք բարդություններ։ Կան շատ հետազոտություններ, որոնք փորձել են հասկանալ, թե ինչպես է սեռական կողմնորոշումը ձևավորվում անհատի մոտ, սակայն վերջնական հստակ հայտարարի դեռևս ոչ ոք չի հասել։ Պարզ է այն, որ սեռական կողմնորոշումը չեն ընտրում և որ այն ձևավորվում է անկախ անհատի “ընտրությունից”։

4.Գեյ զույգերը վատ ծնողներ են։

Շատ մարդիկ, ովքեր դեմ են հոմոսեքսուալ հարաբերություններին, պատճառաբանում են, թե գեյ զույգերը վատ ծնողներ են։ Իրականում գեյերը նույնքան լավ ծնողներ են, որքան հետերոսեքսուալները։ Համացանցում կարելի է գտնել մի շարք գեյ զույգերի, որոնք ցուցադրում են իրենց առօրյան հենց այս կարծրատիպը կոտրելու համար։

5.Պեդոֆիլների մեծ մասը գեյեր են։

Սա նույնպես սխալ կարծիք է։ Պեդոֆիլների մեծ մասը գեյեր չեն։ Ավելին՝ պեդոֆիլների շրջանում հետերոսեքսուալների և հոմոսեքսուալների տոկոսային հարաբերակցությունը նույնն է։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.